13.06.2012|
12:24
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանը զրկվել է «Եվրո-2016»-ի (այո, այո` 2016-ի) ընտրական փուլի վեց միավորից: Պատճառը չեխերի հետ ռուս մարզասերների խուլիգանական պահվածքն է, որն ուղեկցվել է խաղի ընթացքում պիրոտեխնիկայի օգտագործումով, անթույլատրելի բովանդակության ցուցապաստառներ ցուցանելով, Վրոցլավի մարզադաշտի սպասարկու անձնակազմի վրա հարձակումով ու ծեծկռտուքով, չեխ սևամորթ մարզիկի օբստրուկցիայով: